Վթար` Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին. կա 6 վիրավոր

 Այսօր` հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Toyota Camry և Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ 

 

 Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։  Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախումից հետո Toyota Corolla-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan Tiida մակնիշի ավտոմեքենային, որի վարորդը, երբ նկատել է վթարը, կանգնել է և փորձել է օգնություն ցուցաբերել վարորդներին ու վիրավորներին, ու այդ ժամանակ էլ Toyota-ն բախվել է իր Nissan-ին։  

 

 

Քաղաքականություն

Պատահարներ