Ֆրանսիան կշարունակի կարճաժամկետ վիզաներ տրամադրել ՌԴ քաղաքացիներին

Ֆրանսիան կշարունակի կարճաժամկետ վիզաներ տրամադրել Ռուսաստանի քաղաքացիներին, սակայն վիզայի վճարը կբարձրանա, հայտնում է Մոսկվայում հանրապետության դեսպանությունը, գրում է Kp.ru-ն:
 

«Ֆրանսիան կշարունակի կարճաժամկետ վիզաների տրամադրումը։ Կարճաժամկետ վիզաների ստացման պայմանները փոխվում են. վիզայի վճարը 35 եվրոյից բարձրացվում է 80 եվրոյի բոլորի համար, վիզայի հարցման քննարկումը կարող է տևել մինչև 45 օր, իսկ վիզա ստանալ ցանկացողներին խորհուրդ է տրվում այդ ժամկետը հաշվի առնել ուղևորություն պլանավորելիս»,- ասվում է դիվանագիտական ​​առաքելության կայքում։

 

Հիշեցնենք, որ այսօր Եվրամիությունն ամբողջությամբ կասեցրել է Ռուսաստանի հետ վիզաների դյուրացման համաձայնագիրը, որը գործում էր 2007 թվականից։ Ռուսաստանցիների համար կգործեն վիզաների տրամադրման ընդհանուր կանոնները՝ արժեքը կկազմի 80 եվրո, վիզա ստանալու համար կպահանջվեն լրացուցիչ փաստաթղթեր, իսկ հարցումը մշակելու ժամանակը կավելանա։

Քաղաքականություն

Պատահարներ