Ադրբեջանի վերջին հարձակումից հետո հայկական կողմն ունի նույնականացված 201 զոհ. ՔԿ

Հայաստանի դեմ ադրբեջանական վերջին հարձակման հետևանքով հայկական կողմն ունի նույնականացված 201 զոհ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
 

«201 զոհից 197–ը զինծառայող է, իսկ 4-ը քաղաքացիական անձ»,– նշեց Թադևոսյանը։
 

Ավելի վաղ նշվում էր, որ լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը 210 է, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

Քաղաքականություն