«Վաղուց ոչ ոք Ռուսաստանից չի վախենում, քանի որ նրանք թույլ վախկոտներ են». Երմակ

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակն ասել է, որ որքան էլ Կրեմլը զբաղվի տարբեր տեսակի շանտաժներով, Ուկրաինան չի համաձայնի բանակցությունների։ Նա Ռուսաստանին անվանել է «կեղտոտ պետություն»՝ «պրիմիտիվ շինություններով»։ Տեղեկատվությունը փոխանցում է korrespondent.net-ը:

 

«Վաղուց ոչ ոք Ռուսաստանից չի վախենում, քանի որ նրանք թույլ վախկոտներ են, երազում են բանակցությունների մասին, որպեսզի կանգնեցնեն իրենց փլուզումը, սա տեսնում է ամբողջ աշխարհը. բանակցություններ չեն լինելու»,-ասել է նա:

 

Երմակն ընդգծել է, թե ուկրաինացիների ինչ սադրանքների ու սպանությունների է դիմել Ռուսաստանը՝ հավելելով, որ այդ «կեղտոտ շանտաժը շատ պարզունակ է թվում»։

 

«Կեղտոտ մանիպուլյացիաներ Զապորոժիեի ատոմակայանի հետ կապված, Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի կեղտոտ ահաբեկում, կեղտոտ ահաբեկչություն Ելենովկայում ուկրաինացի ռազմագերիների դեմ, ինչպես նաև կեղտոտ պատերազմ քաղաքացիական բնակչության հետ և ահաբեկչություն մարտի դաշտում կրած պարտություններից հետո»,-նշել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը:

 

Քաղաքականություն

Պատահարներ