Ակտիվ աշխատում ենք, որ մեր բանակը համապատասխանի թուրքական ԶՈՒ չափանիշներին․ Հասանով

Հայտնի է, որ մենք սերտորեն համագործակցում ենք Թուրքիայի զինված ուժերի հետ: Այդ մասին, ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, Թուրքիայում ընթացող «Saha Expo»-ի ժամանակ ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

 

«Ադրբեջանի նախագահի հրահանգով ակտիվ աշխատում ենք, որ մեր բանակը համապատասխանի թուրքական ԶՈՒ չափանիշներին: Բնականաբար, այդ համատեքստում առաջադրանք ունենք ադրբեջանական բանակը համալրել թուրքական արտադրության ժամանակակից զենքերով»,- շեշտել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը՝ հավելելով, որ Ադրբեջանը հետաքրքրված է ցուցահանդեսին ներկայացված սպառազինության մեծ մասով:

 

Հասանովը նաև հայտնել է, որ դրանց ձեռքբերման համար Ադրբեջանը Թուրքիայի հետ արդեն պայմանագրեր է կնքել:


Խոսելով ադրբեջանական բանակում ներդրված «թուրքական մոդել»-ի մասին՝ Հասանովն ասել է. «Աշխատանքների մեծ մասն արված է: Փոխվել է կազմակերպչական-շտատային կառուցվածքը, համակարգը: Փոփոխությունները եղել են հիմնականում ղեկավար կազմում»:

Քաղաքականություն

Պատահարներ