Աշխատում ենք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ` կայուն կովկասյան տարածաշրջան տեսնելու համար. Նեդ Փրայս

 ԱՄՆ Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը լրագրողի խնդրանքով ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջանի հետ սահմանին Իրանի վերջին զորավարժություններին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմն այս առնչությամբ որևէ մեկնաբանություն ունի:

«Ես դրա վերաբերյալ առանձնահատուկ մեկնաբանություն չունեմ։ Իհարկե, մենք ցանկանում ենք տեսնել, և մենք հստակ նշել ենք, որ շահագրգռված ենք տեսնել կայուն կովկասյան տարածաշրջան, մի տարածաշրջան, որտեղ մենք աշխատում ենք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, որպեսզի թուլացնենք լարվածությունը այդ երկու երկրների միջև և աշխատենք թուլացնելու ցանկացած ավելի լայն լարվածություն, որը կարող է առաջանալ»,- ասել է Փրայսը:

 

Հիշեցնենք, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերի զորավարժություններն սկսվել են հոկտեմբերի 17-ին առավոտյան Արաքս գետի շրջանում, Արեւելյան Ադրբեջան եւ Արդեբիլ նահանգների հյուսիսում։ 

Քաղաքականություն

Պատահարներ