Իրանը «անտարբեր չի մնա», եթե հաստատվի, որ իր անօդաչու սարքերը Ուկրաինայում մարդկանց են սպանում․ Աբդոլլահիան

Իրանի արտգործնախարարն ասել է, որ Թեհրանը մի կողմ չի կանգնի, եթե պարզվի, որ Ռուսաստանը Ուկրաինայի հետ պատերազմում օգտագործում է իրանական արտադրության անօդաչու սարքեր, փոխանցում է Unn.com.ua-ն։ 

 

«Եթե ապացուցվի, որ Ուկրաինայում իրանական անօդաչու թռչող սարքեր են օգտագործվում մարդկանց դեմ, մենք չպետք է անտարբերություն դրսևորենք», – մեջբերում է իրանական պետական ​​լրատվամիջոցը Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի խոսքերը:

 

Նախարարը նաև կրկնել է, որ Թեհրանը զենք և տեխնիկա չի մատակարարել Ռուսաստանին՝ Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններում օգտագործելու համար։

 

Միաժամանակ, նրա խոսքով, Մոսկվայի և Թեհրանի միջև պաշտպանական համագործակցությունը կշարունակվի։

Նախարարն ասել է նաեւ, որ Իրանը պատրաստ է Ուկրաինայի հետ համատեղ հետաքննության, եւ անցած հինգշաբթի քննարկել է հնարավոր հետաքննությունը ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ: «Մենք պատրաստ ենք, որ Իրանի և Ուկրաինայի զինվորականները և փորձագետները համատեղ հանդիպում անցկացնեն, ինչպես նաև պատրաստ ենք Ուկրաինայի անունից ներկայացնել իրենց ունեցած ցանկացած փաստաթուղթ»։

Քաղաքականություն

Պատահարներ