Մակրոնը խնդրանքով դիմել է Հռոմի պապին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ։ Մակրոնը նրան խնդրել է զանգահարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և պատրիարք Կիրիլին, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, գրում է Le Point-ը:

 

Մակրոնը կարծում է, որ այդկերպ պոնտիֆիկոսը կկարողանա մոտեցնել Ուկրաինայի հակամարտության կարգավորումը։

 

Հիշեցնենք՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տիկնոջ՝ Բրիժիտի հետ երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 24-ին, ժամանել Է Վատիկան, որտեղ նրանց ընդունում Է Հռոմի Ֆրանցիսկոս պապը։

Քաղաքականություն

Պատահարներ