Պատրաստ ենք խոսել Ղարաբաղի հայերի հետ, բայց՝ ոչ Մոսկվայի ուղարկած Վարդանյանի․ Ալիև

Կարծում եմ՝ կարևոր է, որ Հայաստանը հստակ հայտարարի, թե իրականում ինչ է ուզում։ Եթե նրանք ուզում են խոսել Ղարաբաղում հայերի իրավունքների ու անվտանգության մասին, չի ստացվի։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Արևելյան գործընկերության հարցերով ԵՄ հատուկ բանագնացի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։ Մենք պատրաստ ենք այս մասին խոսել Ղարաբաղի հայերի հետ, բայց ոչ նրանց՝ ինչպիսին Մոսկվայի կողմից ուղարկված Վարդանյանն է (Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը), որոնց գրպանում ռուս ժողովրդից գողացված միլիարդավոր փողեր կան։ 

 

Նրան Մոսկվայից ուղարկել են Ղարաբաղ շատ հստակ օրակարգով։ Պատրաստ ենք խոսել Ղարաբաղում ապրող մարդկանց հետ։ Ի դեպ, այս գործընթացը սկսվել է։ Եթե նոր նշված որոշ երկրներից, այսինքն՝ դրսից միջամտություն չլիներ, և այդ գործընթացը կասեցնելու փորձեր չլինեին, ապա կարծում եմ, որ գործընթացը կարող էր ավելի դինամիկ լինել։ 
 

Քաղաքականություն

Պատահարներ