Արցախցիները գնում են ճանապարհը վերահսկող խաղաղապահներից բացատրություններ պահանջելու. «Հրապարակ»

 Մի քանի օր է հազարից ավել արցախցիներ Լաչինի ճանապարհը փակ լինելու պատճառով չեն կարողանում մուտք գործել Արցախ եւ ապաստանել են Գորիսում եւ հարակից գյուղերում։ «Հրապարակը» գրում է` տեղեկություններ է ստացել այն մասին, որ Գորիսից մոտ երկու տասնյակ ավտոմեքենայով  արցախցի տղամարդիկ շարժվել են դեպի Լիսագոր՝ բացատրություններ պահանջելու ճանապարհը վերահսկող խաղաղապահներից և հորդորելու բացել ճանապարհը։ Որոշ մեքենաների Տեղ գյուղի անցակետից հետ են վերադարձրել, քանի որ փորձել են իրենց հետ լրագրողներ տեղափոխել։

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից ադրբեջանցիները փակել են Արցախը Հայաստանին կապող միակ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը։

 

Քաղաքականություն