Կրեմլը` Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի բացառել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև բանակցությունների հնարավորությունը։

Ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, Պեսկովի խոսքով՝ հանդիպումը կարող է կայանալ տարեվերջին ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում։

«Դեռևս կոնկրետ պայմանավորվածություններ չկան այս հարցում, միևնույն ժամանակ, ինչպես գիտեք, նախատեսվում է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում, որտեղ երեքը հնարավորություն կունենան խոսել գագաթնաժողովի շրջանակում», - ասել Պեսկովը:

Քաղաքականություն