Մասիս քաղաքը նույնպես տոնական չի զարդարվի. քաղաքապետ

Այս տարի Մասիս համայնքը տոնականորեն չի զարդարվի, նաև չեն կազմակերպվի տոնական մեծ միջոցառումներ։ Այս մասին տեղեկացնում է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը:

 

«Հարգելի՛ հայրենակիցներ, Մասիս խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ, Հաշվի առնելով մեր երկրում և Արցախում առկա իրավիճակը, հարգելով Արցախյան պատերազմներում անմահացած հերոսների հիշատակը՝ Մասիս համայնքն այս տարի տոնականորեն չի զարդարվի, և չեն կազմակերպվի տոնական մեծ միջոցառումներ, իսկ նախատեսված գումարը կտրամադրվի Մասիս համայնքից Արցախյան պատերազմներում անմահացած հերոսների ընտանիքներին: Վստահ ենք, որ մեր բնակիչները ըմբռնումով կմոտենան այս որոշմանը: Խաղաղություն մեր երկրին»,-ասված է գրառման մեջ:

Քաղաքականություն

Պատահարներ