Ադրբեջանում «թեժ գիծ» են բացել. ի՞նչ նոր սուտ են հորինելու սադրիչները

 Լաչինի միջանցքում տեղի ունեցած սադրանքի ֆոնին Ադրբեջանում հապճեպ հատուկ «թեժ գիծ» են բացել։ Այս մասին տեղեկացրել է Կանանց իրավունքների պաշտպանության ադրբեջանական հասարակության կենտրոնի ղեկավար Դիլյարա Էֆենդիևան։

 

Հայտարարվում է, որ գիծը նախատեսված է «Ղարաբաղի հայերի համար», թեև բոլորին պարզ է, որ Արցախի ոչ մի բնակիչ այս գծին չի դիմելու։ Իրականում, «թեժ գիծը» ստեղծվել է կեղծ «դիմումներ» հնարելու համար։

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի ժամը 10:30-ից ադրբեջանցի կեղծ բնապահպանների ամբոխը, իրականում կազմված քաղաքացիական հագուստով զինվորականներից եւ հատուկ ծառայությունների աշխատակիցներից, փակել է Արցախն ու Հայաստանը կապող միակ ճանապարհը։ Կեղծ բնապահպաններն ամեն կերպ սադրում են խաղաղապահներին, վիրավորում, միաժամանակ հայ բնակչությանը ահաբեկելու համար տեսանյութեր տարածում։ Արդեն երրորդ օրն է անհնար է Արցախ սնունդ եւ դեղորայք առաքել։ Ավելի քան հազար մարդ, այդ թվում՝ երեխաներ, մնացել են ճանապարհին։ Ադրբեջանը դադարեցրել էր գազամատակարարումը Արցախ, որն այսօր միջազգային հսկայական ճնշման ներքո վերականգնվել է։

Քաղաքականություն