ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Վառելիքի հերթեր, ջեռուցում. Ստեփանակերտը` այսօր

Դեկտեմբերի 13-ից Ադրբեջանը անջատել էր Հայաստանից Արցախ կատարվող գազամատակարարումը: Մարդիկ զրկված էին ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չէին կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել էր դասապրոցեսը։

 

Իսկ այսօր առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից էլ առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Այն մինչ այժմ փակ է: ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ` ռուս խաղաղապահների հրամանատարությունը բանակցություններ է վարում հայկական և ադրբեջանական կողմերի հետ` միջանցքի անարգել երթևեկը վերականգնելու համար:

 

Ստորև ներկայացված լուսանկարներում երևում է, թե ինչպես են արցախցիներն ապրում այսօր:

 

Լուսանկարների հեղինակ՝ Էդգար Հարությունյան/ Ստեփանակերտ

 

Քաղաքականություն

Պատահարներ