ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ բանակցում է Լաչինի միջանցքի բացման շուրջ. ՌԴ ՊՆ

ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածի անարգել երթևեկությունը վերսկսելու շուրջ բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ: Այս մասին ասվում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության տեղեկագրում։

 

Նշվում է, որ մեկ օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների պատասխանատվության գոտում սադրանքներ չեն արձանագրվել:

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

 

Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Այսօր առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։


  •  

Քաղաքականություն