«Սոյուզ ՄՍ-22 տիեզերանավում ջերմաստիճանը կտրուկ բարձրացել է` հովացման համակարգի խափանման արդյունքում

  «Սոյուզ ՄՍ-22» (Союз МС-22) տիեզերանավում, որի հովացման համակարգում նախօրեին արտահոսք էր տեղի ունեցել, ջերմաստիճանը հասել է +30 աստիճան ցելսիուսի։ Տիեզերագնացներն աշխատում են ջերմաստիճանը նվազեցնելու ուղղությամբ, ասված է Միջազգային տիեզերակայանի անձնակազմի Առաքելության կառավարման կենտրոնի հրապարակած հայտրաության մեջ։

 

Ռոսկոսմոսը շտապել է հերքել Soyuz միջազգային տիեզերանավում ջերմաստիճանի մինչև հիսուն աստիճանի հասնելու մասին տեղեկությունները: Ռոսկոսմոսում նավի ջերմաստիճանի ռեժիմի փոփոխությունը անվանվել է աննշան և աշխատանքի համար ոչ կրիտիկական։ Այն վտանգ չի ներկայացնում տիեզերագնացների կյանքի համար, նշել են կորպորացիան։

Քաղաքականություն