ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվում այս պահին Լաչինի միջանցքում

Այսօր արդեն 5-րդ օրն է, ինչ ադրբեջանցիները փակել են  Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին, ինչի հետևանքով Արցախում հասունանում է հումանիտար աղետ։ 

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։  
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։  
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված էին ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չէին կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել էր դասապրոցեսը։ Սակայն այսօր հայտնի դարձավ, որ Արցախում գազամատակարարումը վերականգվել է։

 

Այս ամենին զուհահեռ Արցախի պաշտոնյաները, ովքեր մնացել են Երևանում և չեն կարողացել վերադառնալ Արցախ բողոքի ակցիաներ են կազմակերպում Երևանում՝ ՄԱԿ-ի գրասենյակի առաջ, նրանց են միացել նաև ուսանողները, հասարակական գործիչները, ՀՀ քաղաքացիները։ 

 

Այս ամենին զուգահեռ ադրբեջանական լրատվամիջոցները կադրեր են հրապարակում և ուղիղ հեռարձակմամբ ցույց տալիս, թե ինչ է կատարվում այս պահին Լաչինի միջանցքում։ 

 

Կադրերում երևում է, որ իբր բնապահպանական պատճառաբանությամբ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը փակած ադրբեջանցիները հիմնականում պատանիներ են։ Գաղտնիք չէ, որ նրանց կազմը պարբերաբար փոփոխվում է։ 

 

 

 

Քաղաքականություն