Հայ վարորդները 3 օր է չեն կարողանում գալ Հայաստան

Լարսի անցակետում մի քանի ամիս խցանման մեջ մնացած բեռնատարների հայ վարորդները արդեն մի քանի օր է` չեն կարողանում հատել Սադախլո-Բագրատաշեն անցակետը։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Թերթը գրում է, որ խմբագրություն են ահազանգել վարորդներ ու ասել, որ արդեն 3 օր է, ինչ վրացական կողմում են` Շուլավեր գյուղի մոտակայքում գտնվող ավտոկայանատեղիում:

 

«Մեզ ասում են, որ «տամոժնիայի» հայկական կողմում այնքան շատ են հերթերը, որ մեքենաների թողունակությունը բավական դանդաղ է իրականացվում: 2-3 ամիս հերթերի, խցանումների մեջ ենք մնացել: Սոված, ծարավ, առանց կենցաղային տարրական պայմանների օրեր ենք անցկացրել, հիմա էլ, փաստորեն, եկել ու այստեղ ենք մնացել»,–  օրաթերթի հետ զրույցում ասել է բեռնատարի վարորդներից մեկը։

Խցանման մեջ մնացած հայ վարորդները կարծում են , որ սա անցակետում դանդաղ ու վատ աշխատանքի արդյունքն է։

Քաղաքականություն