ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում մրգի և բանջարեղենի խանութները կիսադատարկ են, կարտոֆիլի, կաղամբի դեֆիցիտ կա

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման հետեւանքով Արցախում արդեն պարենի դեֆիցիտ է նկատվում։ Միրգ–բանջարեղենի որոշ խանութներ արդեն փակվել են, քաղաքացիները մտահոգված են։ 

«Խանութում սպառվել է կաղամբը, գազարը, կարտոֆիլը, սոխը, բազուկը։ Ադրբեջանցիների կողմից Ճանապարհը փակելու հետեւանքով մեքենան մնացել է Լիսագորում»,– Արցախի Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է խանութներից մեկի աշխատակից Գենադի Միքայելյանը։ 

Խանութների աշխատակիցները վստահեցնում են՝  թանկացումներ չկան, սակայն որոշ քաղաքացիներ պնդում են՝ գնաճ նկատվում է. 

«Երեկ տան բակում կանգնած մեքենայում կարտոֆիլը վաճառվում էր  400–ից 500 դրամով, մինչ էս իրավիճակը 300–ից 350 դրամ էր կարտոֆիլը»։  

Մանրամասները՝ տեսանյութում։

Քաղաքականություն