Զախարովան արձագանքել է ռուսական լրատվամիջոցների դեմ ԵՄ պատժամիջոցներին

Ռուսական լրատվամիջոցների դեմ ԵՄ պատժամիջոցները գրաքննություն են, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով, ԵՄ անդամ երկրների տարածքում ևս չորս ռուսական լրատվամիջոցների հեռարձակման վրա դրված արգելքները «ավտորիտար միջոց» են, և ավտորիտար միջոցները Բրյուսելի համար դարձել են «սովորական պրակտիկա»։


«Դրանք տեղեկատվական հոսքերը խիստ գրաքննության ենթարկելու ԵՄ ցանկության ևս մեկ վկայություն են՝ ընդհուպ մինչև լրատվամիջոցների անընդունելի արգելումը, որը հակասում է երրորդ երկրների նկատմամբ խոսքի և լրատվամիջոցների ազատության սկզբունքներին», - ասվում է Զախարովայի հայտարարության մեջ:


Նա նշել է, որ գործող որոշումը խախտում է ԵՄ ռեզիդենտների՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը։

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ