ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են Կիևի երկաթուղային կայարանում տոնածառը էլեկտրասնուցուղ հեծանիվով լուսավորում

Կիեւի Կենտրոնական երկաթուղային կայարանում ամանորյա տոնածառ են տեղադրում, որը սակայն կարող է լուսավորվել միայն այն ժամանակ, երբ ուղևորդները էլեկտրասնուցուղ մարզական հեծանիվով այն լուսավորեն։ 

 

Հրապարակվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են հեծանիվը գործարկելով լույս փոխանցում տոնածառին։ 

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Укрэнерго»-ն Ուկրաինայի էներգետիկ համակարգում արտակարգ դրություն է հայտարարել 2022 թվականի դեկտեմբերի 16-ից։ Ինչպես հաղորդվում էր ընկերության կայքում, ռուսական հարձակումների հետևանքով գրանցվել է Ուկրաինայի միասնական էներգետիկ համակարգի սպառման 50%-ի կորուստ: Այս կապակցությամբ ընկերությունը հայտարարել է համակարգի վթարային ռեժիմի մասին:

 

Նշենք, որ  Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն հայտնել է, որ Ուկրաինայի էներգաենթակառուցվածքների վնասման պատճառով երկրի ողջ տարածքում հոսանքի արտակարգ վթարային անջատումներ են լինելու։

 

ՌԴ ԶՈւ–ն ուկրաինական ենթակառուցվածքներին սկսել է հարվածներ հասցնել հոկտեմբերի 10-ին` Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց։ Ըստ ՌԴ իշխանության` այդ ահաբեկչության հետևում կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Հարվածներ են հասցվում էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական կառավարման և կապի օբյեկտներին։ Այդ օրվանից ուկրաինական մարզերում օդային տագնապ է հայտարարվում ամեն օր, երբեմն` ամբողջ երկրով։

Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

 

 

 

Քաղաքականություն