ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում ձյան տեղումները գերազանցել են 1989 թվականի ռեկորդը․ չվերթները չեղարկվում են

Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում հետաձգվել է 50 չվերթ, իսկ 13-ը չեղարկվել է։


Մոսկվայի ժամանակով ժամը 8։29-ի տվյալներով՝ Վնուկովոյում 20 չվերթ է հետաձգվել, ինը չեղարկվել։ Դոմոդեդովոյում 22 չվերթ հետաձգվել է, երկուսը չեղարկվել,  Շերեմետևոյում ութ չվերթ հետաձգվել է, երկուսը՝ չեղարկվել։


Ավելի վաղ «Ֆոբոս» եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ ամսական տեղումների գրեթե մեկ երրորդը մեկ օրում տեղացել է Մոսկվայում, իսկ 50 տոկոսը՝ Մոսկվայի մարզում։ Նրա խոսքով՝ կիրակի ցերեկը մայրաքաղաքում կտեղա մինչեւ տասը միլիմետր ձյուն, իսկ դեկտեմբերի 18-ի օրական առավելագույն տեղումների ռեկորդը կարող է գերազանցվել։

 

Նշվում է, որ Մոսկվայում ձյան տեղումները գերազանցել են 1989 թվականի ռեկորդը։  Վիճակագրության համաձայն` օդերևութաբանական պատմության ընթացքում այս օրը երբեք ձյան նման հաստ շերտ չի եղել: Վերջին անգամ նման բան արձանագրվել է միայն 1989 թվականին՝ 31 սանտիմետր, իսկ 1993 թվականին՝ 30 սանտիմետր։

Քաղաքականություն

Պատահարներ