ՔԿ-ից հայտնել են, թե սեպտեմբերյան հայ-ադրբեջանական բախումների ընթացքում քանի զոհ ունի հայկական կողմը

Այս տարվա սեպտեմբերյան երկօրյա հայ-ադրբեջանական բախումների ընթացքում հայաստանյան կողմը 224 զոհ է ունեցել։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Ըստ նրա՝ մարմինների նույնականացման գործընթացն ամբողջությամբ ավարտվել է, 3 զինծառայող համարվում է անհետ կորած։ Ինչ վերաբերում է, թե քանի՞ հայ զինծառայող է սեպտեմբերյան մարտերի հետևանքով գերության մեջ սպանվել, ապա Աբրահամյանն ասաց, որ քրեական գործի շրջանակներում այդ հանգամանքները ստուգման առարկա են․ «Հիմա շուտ է նման եզրակացություններ անել»։

Քաղաքականություն

Պատահարներ