Նոր զինդատախազ է նշանակվել. ինչ է հայտնի

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանագրով՝ արդարադատության առաջին դասի խորհրդական Գրիգոր Էլիզբարյանը նշանակվել է ՀՀ Զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ։ Հրամանագիրը հրապարակվել է դատախազության պաշտոնական կայքէջում։

 

Էլիզբարյանը նոյեմբերի 1-ին նշանակվել էր ՀՀ զինդատախազի ժամանակավոր պաշտոնակատար և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար։

 

Հիշեցնենք, որ Աննա Վարդապետյանը պաշտոնը ստանձնելուց 1 օր անց աշխատանքից ազատել էր գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Վահե Հարությունյանին և նրա երկու տեղակալներին

Պատահարներ