Ռուսաստանը աջակցում է Լավրովի և Չավուշօղլուի հանդիպման նախաձեռնությանը․ Զախարովա

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպման վերաբերյալ դեռևս հաստատում չկա, սակայն Մոսկվան դրական է դիտարկում Ռուսաստանի հետ շփման վերաբերյալ Թուրքիայի առաջարկները, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

 

«Մանրամասների մասին ես տեղեկություն չունեմ եւ որեւէ միջոցառման մասին հաստատել չեմ կարող։ Սակայն կարող եմ ասել, որ Թուրքիայի սերտ երկխոսությունը պահպանվում է եւ մենք դրական ենք գնահատում հետագա շփումների մասին թուրքական կողմի կոնկրետ առաջարկը», - ճեպազրույցին ասել է Զախարովան։

 

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ մոտ ապագայում ակնկալում է ռուս գործընկերոջ հետ բանակցություն անցկացնել։

Պատահարներ