Ինչ է ասել Պուտինը Ալիևին այսօրվա ուղերձում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ամանորյա շնորհավորական ուղերձ հղելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, նշել է, որ 2022 թվականին երկու երկրները դուրս են եկել նոր՝ փոխգործակցության դաշնակցային մակարդակի, ռեկորդային տեմպերով աճել է երկկողմ ապրանքաշրջանառությունը, դինամիկ զարգացել է տրանսպորտի և հումանիտար ոլորտներում համագործակցությունը, ինչպես նաև միջտարածաշրջանային կոոպերացիան։
 

Կրեմլի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ համոզմունք է հայտնվել, որ համատեղ ջանքերով կապահովի ռուս-ադրբեջանական կապերի ամբողջ համալիր զարգացումը՝ ի շահ բարեկամ ժողովուրդների և Հարավային Կովկասում ու Կասպյան տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը։

Քաղաքականություն

Պատահարներ