«Մեղրը տվել եք, գդալն էլ տվեք». ի՞նչ է ակնկալում Ուկրաինան` Արևմուտքից

 Ուկրաինան հաջորդ տարի կարող է արևմտյան երկրներից ստանալ ATACMS հեռահար հրթիռներ (ամերիկյան Lockheed Martin ընկերության կողմից արտադրված ցամաք-ցամաք դասի տակտիկական բալիստիկ հրթիռ) և տանկեր: Ամեն ինչ կախված կլինի մարտի դաշտում իրավիճակից։ Այս մասին ՌԲԿ «Ուկրաինա»-ին տված հարցազրույցում ասել է երկրի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։

«Եթե մեղրը տվել եք, գդալն էլ տվեք: Մենք մեկ տարուց ավելի պայքարել ենք Patriot-ի համար, ստացանք դրանք, և հետո բոլորը սկսեցին ասել՝ Patriot-ը, իհարկե, լավ է, իսկ ի՞նչ կա տանկերից և ATACMS-ներից: Երբ տանկեր և ATACMS ստանանք, կարծում եմ, նրանք կասեն, որ սա, իհարկե, լավ է, բայց ի՞նչ կա ավիակիրներից ու սուզանավերից, ե՞րբ ենք դրանք ստանալու», - ասել է Կուլեբան:

ԱԳ նախարարը կարծում է, որ բոլոր տեսակի զենքերից ամենաբարդը Patriot-ը ստանալն էր:

Լրագրողի ճշտող հարցին, թե ԱԳ նախարարը վստա՞հ է, որ հաջորդ տարի՝ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, Ուկրաինան կստանա տանկեր, ATACMS-ներ, ժամանակակից գրոհային անօդաչու սարքեր, նա ասել է. «Հաջորդ տարի՝ այո։ Բայց դա կախված կլինի նաև մարտի դաշտում տիրող իրավիճակից»։

Քաղաքականություն

Պատահարներ