«Բայդենն այդ հարցում անձնական աջակցություն է խոստացել Էրդողանին». Քալըն

Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Թուրքիան ԱՄՆ-ից F-16 կործանիչներ ձեռք բերելու հարցում դրական լուծում է ակնկալում, հակառակ դեպքում կարող է դիմել ռազմական ինքնաթիռների իր պահանջները բավարարելու այլընտրանքային տարբերակների։ 

 

«Մենք հույս ունենք, որ ԱՄՆ Կոնգրեսը գործարքի հաստատման գործընթացը կսկսի հունվարին։ Դա բխում է ոչ միայն Թուրքիայի, այլ նաև ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի շահերից։ Հակառակ դեպքում մենք հնարավորություններ և վճռականություն ունենք` անհրաժեշտ քայլեր ձեռնարկել ազգային անվտանգության շրջանակներում մեր կարիքները հոգալու համար»,- ասել է Քալընը։

 

Նրա խոսքով` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այդ հարցում անձնական աջակցություն է խոստացել Թուրքիայի նախագահ Էրդողանին։ 

 

Արդյունքում մենք ակնկալում ենք, որ Կոնգրեսը կգործի ռացիոնալ, այլ ոչ թե կառաջնորդվի այսրոպեական քաղաքական շահերով»,- հայտարարել է Քալընը:

Քաղաքականություն

Պատահարներ