ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինացի երկրպագուները վիրավորել և սադրել են ռուս թենիսիստին` Ավստրալիայի բաց առաջնության ընթացքում

 Ուկրաինացի երկրպագուները վիրավորել և սադրել են ռուս թենիսիստ Անդրեյ Ռուբլյովին Ավստրալիայի բաց առաջնության ընթացքում: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվականները: 

 

Ուկրաինացի երկրպագուները տրիբունայում բարձրացրել են Ուկրաինայի դրոշը և վիրավորել ռուս թենիսիստին Ռուբլյովին: Թենիսիստը դիմել է մրցավարին, մրցավարն առաջարկել է թենիսիստին միջամտել և հեռացնել դրոշը, սակայն Ռուբլյովը հրաժարվել է՝ ասելով, որ դրոշն իրեն չի անհանգստացնում։

«Ոչ ոչ: Ամեն ինչ լավ է։ Ինձ ավելի շատ անհանգստացնում է այն, որ վատ խոսքեր են ասում»,- պարզաբանել է թենիսիստը։

 

Ուկրաինացիների սադրանքները արդյունք չտվեցին՝ Ռուբլյովը չկորցրեց գլուխը և ջախջախիչ հաղթանակ տարավ՝ դուրս գալով Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան։ Ավստրալիայում ընթացող մրցույթի 1/8 եզրափակչի ուղեգրի համար թենիսիստը կմրցի բրիտանացի Դանիել Էվանսի հետ։

Քաղաքականություն

Պատահարներ