ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վիճաբանություն` Թաիլանդից Ռուսաստան ուղևորվող չվերթում. ուղևորներ են իջեցվել ինքնաթիռից
Թաիլանդից Ռուսաստան ուղևորվող ինքնաթիռում ուղևորների վիճաբանությունն այն աստիճանի է հասել, որ նրանցից մեկն անցել է վիրավորանքների։
Ինչպես հայտնում է Лента дня-ն, սկզբում ուղևորներից մեկը խնդրել է իր հետևում գտնվող տղամարդուն ոտքով չխփել իր աթոռին, իսկ հետո անցել ռասիստական վիրավորանքների։ Նա տղամարդուն և նրա կնոջն անվանել է նեղաչք ( узкоглазыми): Համացանցում տարածվել է տեսանյութ` որում երևում է, որ բանը հասել է միմյանց հրմեշտելուն:
Անձնակազմը ստիպված է եղել նրանց հեռացնել օդանավից։