ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Որտեղ են անցկացրել գիշերը Հալեպի բնակիչները

Հալէպի բնակչութեան մեծամասնութիւնը երէկ բնակարաններէն դուրս՝ ինքնաշարժներու, ակումբներու եւ եկեղեցիներու մէջ անցուց գիշերը

 

«Երէկ երեկոյեան մինչեւ լուսաբաց երկրաշարժի թեթեւ յետցնցումները շարունակուեցան պարբերաբար։

Հալէպի բնակչութեան մեծամասնութիւնը ինքնաշարժներու, ազգային միութենական կառոյցներու, ինչպէս նաեւ պետութեան տրամադրած ապաստարաններուն մէջ անցուց ողջ գիշերը»,- այս մասին հայտնում է Հալեպում լույս տեսնող «Գանձասար» պարբերականն իր ֆեյսբուքյան էջում։ 

 

Հիշեցնենք՝ երեկ և այսօր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Սիրիայում և Թուրքիայում։ Երկրաշարժի հետևանքով Սիրիայում էլ զոհերի թիվը հասել է 711-ի, վիրավորներինը՝ 1431ի:

 

 

 

Քաղաքականություն