Մերձմոսկվայում բերման է ենթարկվել ավելի քան 50 քրեական հեղինակություն, այդ թվում՝ ադրբեջանցիներ և մեկ հայ

ՌԴ ոստիկանության և Ռոսգվարդիայի ներկայացուցիչները բերման են ենթարկել քրեական հեղինակությունների հավաքի մասնակիցներին Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում։ Ինչպես հայտնում է Baza թելեգրամյան ալիքը՝ հատուկ միջոցառումների արդյունքում բերման է ենթարկվել ավելի քան 50 մարդ։ 

Նախնական տվյալներով՝ հեղինակությունները փետրվարի 6-ի կեսօրին հավաքվել են «Գրանադա» ռեստորանում։ Հանդիպման մասնակիցների մեծ մասը եղել են ադրբեջանցիներ։ Երեկոյան մոտ ռեստորան սկսել են ժամանել ոստիկանության և Ռոսգվարդիայի մեքենաները։ Տարածքը շրջափակվել է։

Նշվում է նաև, որ ըստ ականատեսների՝ ռեստորանի որոշ այցելուներ փորձել են փախնել, սակայն բերման են ենթարկվել։ Ընդհանուր առմամբ, բերման է ենթարկվել 48 բնիկ ադրբեջանցի, երկու բնիկ դաղստանցի և մեկական Հայաստանի ու Տաջիկստանի ներկայացուցիչ։ Նրանց հեռախոսներն առգրավվել են, ինչպես նաև հինգ տրավմատիկ ատրճանակ։ Գործողությանը մասնակցել է անվտանգության շուրջ հարյուր աշխատակից։

 

Քաղաքականություն

Պատահարներ