Սիրիայում ՀՀ դեսպանը` հայերի շրջանում գրանցված մահերի և վիրավորների մասին

 Սիրիայում բարդ իրավիճակ է, որովհետեւ լուրջ ավերածություններ կան երկրում, փրկարար ծառայությունները փորձում են անել առավելագույնը, որպեսզի փլատակների տակ գտնվող քաղաքացիենրին կարողանան հնարավորինս շուտ դուր բերել: Այս մասին «Հայերն այսօր»-ին տված հարցազրույցում նշել է Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գեւորգյանը: 

«Բացի այդ, դժվարություններ են ստեղծում նաեւ եղանակային պայմանները, հատկապես Հալեպում եւ Լաթաքիայում: 

Այս պահին ստույգ ունենք արձանագրված երկու մեր հայրենակիցների մահվան տվյալներ: Նրանք մայր ու որդի են: Ամուսինն ու դուստրը փլատակների տակ էին, լուր ստացանք, որ նրանց հանել են եւ նրանք վիրահատվում են: Դամասկոսում ՀՀ դեսպանությունը եւ Հալեպում գլխավոր հյուպատոսությունը ստեղծել են աշխատանքային խմբեր, օպերատիվ շտաբներ, հերթապահություն է իրականացվելու 24 ժամ: Հիմա հավաքագրվում են տվյալներ, թե արդյոք կան տուժածների  մեջ ՀՀ քաղաքացիներ»,- ասել է դեսպանը: 

 Նրա խոսքով, Քամիշլիում և Քեսաբում տուժածների մեջ հայեր չկան. «Օրվա մեջ մի քանի անգամ կապի մեջ եմ Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանի հետ, որն ինձ տեղեկացրեց, որ մեր հայրենակիցների մեջ չունենք տուժածներ: Մի թեթեւ վնասվել է հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին: Լուրջ վնասվածքներ չկան»:

Քաղաքականություն