ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դեռ օրեր առաջ գիտնականը կանխատեսել էր ավերիչ երկրաշարժերը, անգամ նշել` ինչ ուժգնությամբ են լինելու

 Հոլանդացի գիտնական, հետազոտող Ֆրենկ Հուգերբիթսը անցյալ ուրբաթ`  փետրվարի 3-ին, կանխատեսել էր, որ Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժ տեղի կունենա:

 

«Շուտով այս տարածաշրջանում (Հարավ-կենտրոնական Թուրքիա, Հորդանան, Սիրիա, Լիբանան) մոտ 7,5 մագնիտուդով երկրաշարժ կլինի»,- գրել էր նա Թվիթերում:

 

Հետազոտողն այս մասին հայտարարել էր նաև Արեգակնային համակարգի երկրաչափական հետազոտություն (SSGEOS) իրականացնող ինստիտուտի` փետրվարի 2-ին հրապարակած հերթական հաղորդման ժամանակ:

 

Գիտնականը զգուշացրել էր նաև սպասվող հետցնցումների մասին: Մասնավորապես փետրվարի 6-ին Ֆրենկ Հուգերբիթսը թվիթերյան իր հաշվում գրել էր.

 

«Սպասեք լրացուցիչ ուժեղ սեյսմիկ ակտիվություն Կենտրոնական Թուրքիայում և մոտակա շրջաններում: Ուժեղ երկրաշարժերից հետո, սովորաբար, հետցնցումները որոշ ժամանակ շարունակվում են»:

Հավելենք, որ ինչպես կանխատեսել էր հետազոտողը` փետրվարի 6-ին երկու ավերիչ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի հարավում: Որին հաջորդել են հետցնցումներ: Երկրաշարժը ավերիչ հետևանքներ է թողել նաև Սիրիայում: Ըստ վերջին տվյալների՝ երկու երկրներում երկրաշարժից զոհերի թիվը գերազանցել է 4825-ը։

 

7,8 մագնիտուդ ուժգնությամբ առաջին երկրաշարժը տեղի էր ունեցել տեղի ժամանակով 04:17-ին (Երևանի ժամանակով՝ 05:17-ին)։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Գազիանթեփ քաղաքի մոտ` 17,9 կիլոմետր խորության վրա։ Դրան հաջորդել է ավելի քան 40 հետցնցում։ Այնուհետև տեղի ժամանակով մոտ 13:30-ին (Երևանի ժամանակով՝ 14:30-ին) տեղի էր ունեցել երկրորդ երկրաշարժը, որի ուժգնությունը կազմել էր 7,5 մագնիտուդ։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Քահրամանմարաշ նահանգի Էլբիստան շրջանում։

 

Վերջին տվյալներով միայն Թուրքիայում զոհերի թիվը հասել է 3381-ի, ավելի քան 20 426 մարդ էլ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Սիրիայում էլ զոհերի թիվը հասել է 1444-ի։

Քաղաքականություն