ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է փրկարարը 29 ժամ անց փլատակների տակից ողջ և առողջ դուրս բերել 2 ամսական երեխայի

 Թուրքիայի և Սիրիայի սահմանին գտնվող  Խաթայ համայնքում փրկարարները 29 ժամ անց փլատակների տակից  ողջ և առողջ  դուրս բերել երկու ամսական երեխայի:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է փրկարարը երկու ամսական երեխային մոտեցնում շտապօգնության մեքենային:

 

Մանրամասները` տեսանյութում:

 

Հավելենք, որ փետրվարի 6-ին երկու ավերիչ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի հարավում: Որին հաջորդել են հետցնցումներ: Երկրաշարժը ավերիչ հետևանքներ է թողել նաև Սիրիայում: Ըստ վերջին տվյալների՝ երկու երկրներում երկրաշարժից զոհերի թիվը գերազանցել է 4825-ը։

Քաղաքականություն