ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա (44 ուղևոր)

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն և դուրս բերել արգելափակված ավտոմեքենաները, մասնավորապես՝ Մարտունի քաղաքում, Սպիտակի տարածաշրջանում (Սպիտակի ոլորաններում), Վարդենյաց լեռնանցքում, Դիլիջանի ոլորաններում, Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ ՃՈ հենակետի մոտակայքում, Հրազդանի և Ծաղկաձորի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր», Ալագյազ-Ծիլքար, Ապարան-Քուչակ, Տաշիր-Գոգավան և Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհներին: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա (44 ուղևոր)։

Քաղաքականություն