ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Թուրքիայում հայ փրկարարները ծավալել են տեղակայման բազա. ՆԳՆ

 Հայ փրկարարները որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում աղետի գոտում: Այս մասին գրում է Ներքին գործերի նախարարությունը:


«Սույն թվականի փետրվարի 8-ին հատուկ չվերթով Թուրքիա և Սիրիա մեկնած հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմերը շարունակում են աշխատանքներ իրականացնել Թուրքիայի Ադիյաման և Սիրիայի Հալեպ քաղաքներում։ 
Ադիյաման քաղաքում հայկական թիմի կողմից ծավալվել է տեղակայման բազա և տարբեր տեղամասերում իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ։ 
Հալեպ քաղաքում չորս տեղամասերում փրկարարներն իրականացրել են իրավիճակի գնահատում, իսկ մեկ տեղամասում որոնողական աշխատանքները շարունակվում են երկու հերթափոխով․ աշխատանքներում ներգրավված է նաև կինոլոգիական խումբը՝ հատուկ վարժեցված շնով»։



Քաղաքականություն

Պատահարներ