ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չեմ պատկերացնում մարդկանց նկատմամբ արհամարհանքի աստիճանը հիմա. ամերիկացի լրագրողը` Հաթայի թուրքական բանտի մասին

Հաթայի թուրքական փակ բանտում անկարգություններ են տեղի ունեցել, քանի որ երկրաշարժից հետո բանտարկյալներին թույլ չեն տվել կապ հաստատել հարազատների հետ։ Այս մասին գրում է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը:
 

«Պահակները սպանել են 3 հոգու: Ես երկու ամիս անցկացրի այս դժոխային փոսում: Պահակները մի քանի օր առանց բժշկական օգնության էին թողել խցակցիս հիվանդ նորածնին։ Ես չեմ պատկերացնում մարդկանց նկատմամբ արհամարհանքի աստիճանը հիմա»,-գրել է նա:

Քաղաքականություն

Պատահարներ