Ադրբեջանցի «զբոսաշրջիկներից» մեկը պատմել է, թե ինչ է իրականում կատարվում Լաչինի միջանցքում. նրան սպառնում են

 Դենիել Սքոթ անունով «զբոսաշրջիկը» եղել է այն 30 «զբոսաշրջիկների» թվում, որոնց Ադրբեջանի կառավարությունը վճարել է Լաչինի միջանցքի շրջափակված գոտի մեկնելու համար։ Դանիելն այցելությունից հետո ասել, որ այնտեղ տեղի ունեցողը շրջակա միջավայրի հետ կապ չունի, փոխանցում է Infoteka24-ը։ 

 

«Այստեղ ոչ ոք չի մտածում շրջակա միջավայրի մասին, բայց այս կերպ դուք կարող եք վերահսկել լրատվամիջոցները և համաշխարհային կարծիքը, քանի որ տեսականորեն էկոլոգիան կարևոր է», - ասել է զբոսաշրջիկը, ում խոսքերը լուսաբանել է լրագրող Լինդսի Սնելը։ 

 

Հրապարակումից հետո զբոսաշրջիկը սկսել է բողոքել իր հասցեին հնչող սպառնալիքներից ու որոշել հեռանալ Ադրբեջանից։ 

«Վերջին մի քանի օրվա ընթացքում իմ ուղևորության հետ կապված սպառնալիքների թիվը շատացել է: Ինձ տեղեկացրեցին, որ արմատական ​​ապստամբները կարող են որսալ ինձ, և այստեղ ինձ համար վտանգավոր է: Ես ստիպված էի փոխել իմ պլանները և որոշեցի գնալ ավելի ապահով տեղ»,- գրել է նա Instagram-ում։ 

 

Հիշեցնենք՝ Ադրբեջանի կեղծ բնապահպանները դեկտեմբերի 12-ից փակ են պահում Արցախը Հայաստանի կապող միակ ճանապարհը։

Քաղաքականություն

Պատահարներ