Երկրաշարժի դեպքում Ստամբուլում առնվազն 90 հազար շենք փլուզման վտանգի տակ է. քաղաքապետ

Ստամբուլում առնվազն 90 հազար շենք փլուզման վտանգի տակ է երկրաշարժի դեպքում: Այս մասին հայտնել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։

 

Հիշեցնենք` ըստ վերջին տվյալների` Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով կա 18342 զոհ, վիրավորների թիվը հասել է 74242-ի: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրում նշվել էր, որ երկրում համազգային սուգ է հայտարարվել, որը կտևի մինչև փետրվարի 12-ը ներառյալ:

Քաղաքականություն

Պատահարներ