Հայտնի է` քանի ադրբեջանցի և թուրք զբոսաշրջիկ է եկել Հայաստան 2022 թվականին

 Ադրբեջանի քաղաքացիները, որպես զբոսաշրջիկ, շարունակում են գալ Հայաստան։  

Ադրբեջանցի զբոսաշրջիկների քանակը թեև մեծ չէ, բայց փաստն այն է, որ նրանք գալիս են մեր երկիր։2022 թվականի հունվար-մարտին զբոսաշրջության նպատակով Հայաստան է այցելել Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող 3 զբոսաշրջիկ։ 

Վիճակագրական կոմիտեից Panorama.am-ը տեղեկացել է, որ 2022թ-ին ընդհանուր առմամբ Հայաստան է այցելել ադրբեջանցի 5 զբոսաշրջիկ։ Փաստորեն թվերն աստիճանաբար ավելանում են։ Իհարկե չենք կարող նշել, թե իրականում այլ երկրի քաղաքացիություն ունեցող քանի ադրբեջանցի է եկել մեր երկիր։ 

Լրատվականը նշում է․ «Ի դեպ Թուրքիայից կտրուկ ավելացել է Հայաստան այցելողների քանակը։ Եթե 2021 թվականին Հայաստան էր այցելել Թուրքիայի քաղաքացիություն ունեցող 3 740 զբոսաշրջիկ, ապա 2022 թ-ին այդ թիվն ավելացել է 2,5 անգամ՝ հասնելով 9 479-ի»։ 

Հիշեցնենք նաև, որ ամիսներ առաջ Վեդի քաղաք ժամանած թուրքերը հարբել ու հայհոյել էին հայերին, թուրք կինը փորձել էր Վեդիի կենտրոնում Թուրքիայի դրոշը բարձրացնել` արժանանալով տեղում հավաքված հայերի զայրույթին, ինչի հետևանքով էլ առաջացել էր բախում։

Քաղաքականություն

Պատահարներ