Հնդկական SSLV հրթիռ - կրիչը հաջողությամբ 3 արբանյակ է արձակել ուղեծիր

Հնդկական Small Satellite Launch Vehicle հրթիռ - կրիչը հաջողությամբ երեք արբանյակ է արձակել ուղեծիր, ասել է Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպության (ISRO) ղեկավար Շրի Սոմանաթը, գրում է Интерфакс-ը։

 

«Այսօր արձակման փորձի ժամանակ SSLV հրթիռը EOS-07 արբանյակը բարձր ճշգրտությամբ տեղավորեց նախատեսված ուղեծիր, EOS-07-ի հետ մեկտեղ, երկու այլ արբանյակներ նույնպես արձակվեցին հաշվարկված ուղեծիր»,- ասել է Սոմանաթը։

 

Արձակումը տեղի է ունեցել Հնդկաստանի ստանդարտ ժամանակով 09:18-ին (06:48 UTC) Սաթիշ Դավան տիեզերական կենտրոնի արձակման վայրից, որը գտնվում է Հնդկաստանի հարավ-արևելքում գտնվող Սրիհարիկոտա կղզում:

Քաղաքականություն

Պատահարներ