Լապշինը նշել է, թե ինչու էր պետք ՀՀ-ից Թուրքիա փրկարարներ ուղարկել

 Հայկական սոցիալական ցանցերը եռում են, մարդիկ վրդովված են այն փաստից, որ Հայաստանի իշխանությունները Թուրքիա փրկարարներ են ուղարկել։ Առաջին հայացքից բերվում են տրամաբանական փաստարկներ, որ «թշնամուն օգնելու չկա» և, որ «իրենց այդպես էլ հասնում էր»։ Այս մասին գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը` նշելով, որ ըստ իր կարծիքի, այնուամենայնիվ, Թուրքիային պետք է օգնել: Դա, ըստ բլոգերի, պետք է անել ոչ թե «սիրո կամ հակակրանքի» նկատառումներով, այլ մի քանի օբյեկտիվ պատճառներով:

 

Լապշինը մասնավորապես գրել է.


«Նախ, թուրքերը առանց հայերի օգնության էլ շատ լավ գլուխ կհանեն, եկեք օբյեկտիվ լինենք: Տասնյակ հազարավոր փրկարարներ ամբողջ աշխարհից մեկնել են այնտեղ՝ նորագույն սարքավորումների փունջով: Բացի այդ, իրենք՝ թուրքերը, իրենց ողջ ուժը նետեցին փլատակների մաքրման և տուժածներին օգնելու համար։ Հասկանալի է, որ մի քանի տասնյակ հայ փրկարարները գլոբալ առումով ոչինչ չեն փոխի: Բայց այնուամենայնիվ կան մի քանի պատճառներ:


1. Ոչ թե Թուրքիան որպես պետություն է հայերի թշնամին, այլ այդ  երկրի կոնկրետ ղեկավարներ։ Ինչպես 1915 թվականին, այնպես էլ հիմա։ Ավելին, երկրաշարժից տուժածների և մահացածների 90%-ը որպես այդպիսին թուրքեր չեն, այլ քրդեր, իսլամացած հայեր և արևելյան Թուրքիայում բնակվող ասորիներ։
2. Հայ փրկարարներին անհրաժեշտ է գործնական վերապատրաստում` փլատակների մաքրման և մարդկանց փրկելու իրենց հմտությունները թարմացնելու համար։ Հատկապես, երբ այնտեղ աշխատում են եվրոպացիների հետ միասին՝ փոխանակելով փորձ ու տեխնոլոգիաներ։ Հայաստանն ինքը գտնվում է սեյսմիկ գոտում, և պետք է պատրաստ լինել, որ ՀՀ-ում էլ երկրաշարժը նորից կարող է կրկնվել։
3. Հայաստանը պետք է դրսևորի եվրաինտեգրման իր ցանկությունը և մասնակցի համաեվրոպական մարդասիրական ծրագրերին։ Կարևոր չէ՝ դա արվում է անկեղծ, թե ոչ: Այստեղ կարևորը թրենդում լինելն է և իրադարձություններից դուրս չմնալը։ Ավելին, մարդասիրական ծրագրերի համար կարելի է զգալի դրամաշնորհներ ստանալ, իսկ Թուրքիա փրկարարներին ուղարկելու համար ծախսված գումարները կվերադարձվեն այլ ուղիներով, և կվերադարձվի շատ ավելին, քան ծախսվել է։


Կարծես թե այս ցուցակում ես բաց եմ թողել մարդասիրական կողմը: Ցավում եմ փլատակների տակ գտնվող մարդկանց, տասնյակ հազարավոր զոհվածների համար, ցավում եմ զուտ մարդկային։ Դուք ևս ցավում եք: Շատ ուրիշներ նույնպես ցավում են: Բայց քաղաքականության մեջ չկա «խղճահարություն» բառը, այլ կա նպատակահարմարություն և գրագետ հաշվարկ։ Ավելին, եթե դժբախտություն պատահի շատերի կողմից չսիրված Ադրբեջանին, ապա կախված նպատակահարմարությունից՝ փրկարարներ կարող են ուղարկվել նաև այնտեղ։

Քաղաքականություն

Պատահարներ