Որոշ քաղաքներում ձյուն է տեղում. իրավիճակը` Հայաստանի ճանապարհներին

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

 

Ստեփանավանի ոլորանները և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:

Արագածոտնի, Աշոցքի և Բավրայի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

 

Վանաձոր, Թալին, Կապան, Գորիս, Քաջարան, Բերդ, Իջևան, Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն։

 

Լարսի մասին

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Քաղաքականություն

Պատահարներ