Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը մոտեցել է 20 000-ին

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի հետեւանքով, վերջին տվյալներով, զոհվել է 19875 մարդ։ Այս մասին հայտնում է Anadolu-ն՝ հղում անելով թուրքական իշխանությունների տվյալներին։
 

Հաղորդվում է նաև, որ տուժել է 79717 մարդ։
 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր ավելի վաղ խոստովանել է, որ կառավարությունը չի կարողացել այնքան արագ լուծել ավերիչ երկրաշարժի հետեւանքների հաղթահարման և փլատակների հեռացման հարցը, որքան կցանկանար։ Ըստ Hurriyet-ի՝ այս մասին նա հայտարարել է Ադիյաման քաղաքում:
 

«Այնքան շատ շենքեր են ավերվել այնքան մեծ տարածքում, որ չնայած մենք հավաքել ենք աշխարհի ամենամեծ որոնողափրկարարական ուժը՝ ավելի քան 140,000 մարդ, դեռ չենք կարողացել արագացնել աշխատանքը, որ այն ընթանա ճիշտ տեմպերով»,- ասել է նա` նշելով, որ փրկարարներն աշխատում են եղանակային բարդ պայմաններում։
 

«Մեզ համար ևս մեկ խոչընդոտ է դարձել այն փաստը, որ տարածաշրջանն այժմ ապրում է ինտենսիվ ձմեռային սեզոն, որը մենք վաղուց չէինք ապրում»,- հավելել է նախագահը։

Քաղաքականություն

Պատահարներ