«ԱՄՆ-ի և Արևմուտքի հայտարարությունները կեղծ են». Սիրիայի նախագահի խորհրդականը՝ երկրում տիրող իրավիճակի մասին

ԱՄՆ-ն եւ Արեւմուտքը մարդկային կյանքեր չեն կարեւորում, եւ Սիրիայում հումանիտար իրավիճակի վերաբերյալ նրանց բոլոր հայտարարությունները կեղծ են: Այս մասին RT հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահի հատուկ հարցերով խորհրդական Բուսեյնա Շաաբանը: Տեղեկատվությունը փոխանցում է SANA լրատվական գործակալությունը։

 

«Եթե նրանք ցանկանում են ապացուցել իրենց հայտարարությունների ճշմարտացիությունը, ապա պետք է անհապաղ, առանց որեւէ պայմանի կամ բացառության, չեղարկեն տնտեսական հարկադրանքի միջոցները եւ չընդունեն մոլորեցնող որոշումներ, որոնք ուղղված են ավերիչ երկրաշարժի երկրում հումանիտար խնդրի մասին խաբուսիկ տպավորություն ստեղծելուն», - նշել է Շաաբանը:

 

Խոսելով ամերիկյան եւ եվրոպական հարկադիր տնտեսական պատժամիջոցների մասին՝ նա նշել է, որ դրանք ավելի են սրում իրավիճակը։ Այդ պատճառով Սիրիան չի կարող ամբողջությամբ օգտագործել բոլոր միջոցները՝ մարդկանց փլատակների տակից հանելու համար։ 

Քաղաքականություն

Պատահարներ