Ռուս հաքերները կոտրել են Ռամշտայն ամերիկյան ռազմաբազայի կայքը

Killnet խմբի ռուս հաքերները պնդում են, որ կոտրել են Գերմանիայում գտնվող Ռամշտայն ամերիկյան ռազմաբազայի կայքը։

 «Փլվեց բազան, այդպես ստացվեց»,-ասվում է We are Killnet թելեգրամյան ալիքում, գրում է «ՌԻԱ նովոստին»: Նրանց թղթակիցները պարզել են, որ կայքը չի աշխատում։

Բրյուսելում կայք բացելիս էջը չի բեռնվել , և որոշ ժամանակ անց պարզ է դառնում,  որ բեռնման ժամկետը սպառվել է։ Ռամշտայն ավիաբազայում անցկացվում են ի պաշտպանություն Ուկրաինայի ՆԱՏՕ-ի երկրների կոնտակտային խմբի և նրանց դաշնակիցների հանդիպումները։

 

Գերմանիայի հյուսիսում գտնվող ավիաբազան ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ամենամեծ հենակետն է ԱՄՆ-ից դուրս, նրանց շտաբը Եվրոպայում (Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժեր Եվրոպայում, USAFE), և ՆԱՏՕ-ի բազաներից մեկը: Հաստատությունում տեղակայված է մոտ 15000 զինվորական, աշխատում է մոտ 30000 քաղաքացիական մասնագետ։ Ռամշտայնը Գերմանիայի այն երկու բազաներից մեկն է, որտեղ, ինչպես ենթադրվում է, միջուկային մարտագլխիկներ են պահվում:

Քաղաքականություն

Պատահարներ