Փաստաբաններին ծեծի ենթարկած ոստիկաններն ազատվել են պաշտոններից. մանրամասներ

 Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաստաբանների ծեծի միջադեպին մասնակցած Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Մարտուն Եղիազարյանը և Վահե Պապոյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից: 


Ուրախ եմ, որ Ներքին գործերի նախարարությունը կառուցողական և արդար կեցվածք է դրսևորել: 
Փաստաբանը պետք է պաշտպանված լինի ցանկացած միջավայրում, առավել ևս ոստիկանության բաժիններում: 
Փաստաբաններով ուշադրության կենտրոնում ենք պահելու այս խնդրով հերթական զարգացումները, այդ թվում՝ քրեական գործի ընթացքը»:

Քաղաքականություն