Մոսկվան և Պեկինը պատրաստ են պաշտպանել միմյանց շահերը միջազգային ասպարեզում. Լավրով

 Մոսկվան և Պեկինը պատրաստ են պաշտպանել միմյանց շահերը միջազգային ասպարեզում, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության քաղբյուրոյի անդամ, արտաքին հարաբերությունների կենտրոնական կոմիտեի գրասենյակի ղեկավար Վան Իի հետ հանդիպմանը: 

«Մեր հարաբերությունները զարգանում են կայուն և դինամիկ, և չնայած համաշխարհային ասպարեզում տիրող բարձր տուրբուլենտությանը, մենք ցուցաբերում ենք համերաշխություն և պատրաստակամություն՝ պաշտպանելու միմյանց շահերը՝ հիմնվելով միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կենտրոնական դերի վրա», - ասել է Լավրովը։ 

 

Քաղաքականություն