Երևանն ընդունելի չի համարել մեր առաջարկը. Բայրամով

 Հայաստանը չի ընդունել ադրբեջանա-հայկական սահմանին անցակետեր տեղադրելու Բաքվի առաջարկը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

 

«Պաշտոնական Երեւանն ընդունելի չի համարել ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին անցակետ բացելու առաջարկը»,- ուրբաթ օրը լրագրողներին ասել է Բայրամովը։

 

Միաժամանակ նա ընդգծել է, որ Հայաստանը մերժել է այս առաջարկը՝ առանց որևէ բացատրություն տալու։ Նրա խոսքով, այս փաստը ցույց է տալիս, որ Երևանը շահագրգռված չէ կատարել եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները:

Քաղաքականություն